Եւ այս իրականությունը կերտածները՝ սկսած նոտարական գրասենյակներ գողացածներից, ավարտած երկիրը թալանած սրժիկներով՝դեռ վնգստում են. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.«Սա 2008 թվականի կադրեր են: Այս ժամանակ գտնվել եմ ընդհատակում:Իշխանությունը խոչընդոտում է Աննայի կազմակերպած ոչ զանգվածային երթը՝ Երեւանի մայթերով, ի պաշտպանություն քաղբանտարկյալների:

Այսպես խոչընդոտում էին բոլոր քաղաքացիների ազատ հավաքների իրավունքը:Աննան այս ակցիաներն անում էր, որովհետեւ արտակարգ դրությունից, սպանությունից ու բանտարկություններից հետո քչերն էին համարձակվում օգտվել իրենց քաղաքացիական իրավունքներից, որովհետեւ կարող էին բանտարկվել, ծեծվել, սպանվել:

Եւ այս իրականությունը կերտածները՝ սկսած նոտարական գրասենյակներ գողացածներից, ավարտած երկիրը թալանած սրժիկներով՝ դեռ վնգստում են քաղաքական հետապնդումների մասին:Դուք դեռ պետք է մոմ վառեք առավոտ ու իրիկուն, որ դեռեւս ազատության մեջ եք:Սերմացու գողացող մկներ»:

Աննա Հակոբյանին ոստիկանները թույլ չեն տալիս քայլել փողոցում…

Նիկոլ Փաշինյանի կնոջը՝ Աննա Հակոբյանին ոստիկանները թույլ չեն տալիս քայլել փողոցում։ 2008 թվական։ Ահա թե որն է 37 թիվը։Տարածելո՛ւ ենք ձեր արածները։Միացեք մեզ ➡️➡️➡️ YerevanPress.com

Опубликовано YerevanPress.com Воскресенье, 22 декабря 2019 г.

(Visited 438 times, 1 visits today)