Մատուցողներ, որոնք թքում են ոստիկանների կերակուրի մեջ. Ֆիքսել է թաքնված տեսախցիկը

Դա տեղի է ունեցել Ֆլորիդայում՝ արագ սննդի՝ Highway 55 կետում: Աշխատանքից հետո ոստիկանները որոշել են ճաշել և չեն նկատել, որ վաճառասեղանի հետևում կանգնած երեք մատուցողները թքել են իրենց կերակուրի մեջ:

Ներկաներից մեկը սննդի կետի սեփականատիրոջը պատմել է տեղի ունեցածի մասին: Սեփականատերը ստուգել է տեսանկարահանման սարքերը և տեսնելով, թե ինչ են անում մատուցողները, անմիջապես հեռացրել է նրանց աշխատանքից և բողոք է ներկայացրել ոստիկանություն:

Աշխատակիցների թվում են եղել 16-ամյա աղջիկ և 17-ամյա երկու տղա:

(Visited 133 times, 2 visits today)