Էս սպանդը պետք ա ամեն գնով կանգնացնել. Խելքներդ գլուխներդ հավաքեք

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մանդատը վայր դրած պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

 

«Բալայինի մասին։

Արդեն 10 տարուց ավել ա՝ մեքենա եմ վարում։ Էդ ընթացքում գրեթե ամեն օր աշխատանքի կամ ընտանիքիս հետ ինչ-որ տեղ եմ գնացել։ Ամսական միջինը առնվազն 400-450 կմ, տարեկան 5000-6000 կմ, 10 տարում՝ 50000-60000 կմ քշել եմ։

Ու գիտե՞ք էդ ողջ ընթացքում քանի ակտ ունեմ։ Մինչև մի 5 հատ, որոնք բոլորը փոքր թվեր էին, իսկ երեքի ժամանակ ղեկին ես չեմ եղել։ Այսինքն բառիս բուն իմաստով հեքիաթ եմ համարում էն պնդումները, թե հնարավոր չի առանց խախտման քշել «էս քաղաքում» և որ ինը բալը շատ քիչ ա։

Մենք տարեկան մեր ճանապարհներին երկու Բոինգ ինքնաթիռ, երեք Ապրիլյան պատերազմ մարդ ենք կորցնում։ Էս սպանդը պետք ա ամեն գնով կանգնացնել։ Խելքներդ գլուխներդ հավաքեք ու նորմալ քշեք, հերիք ա։

Իսկ պետությունն իր հերթին պետք ա արագացնի Պարեկային ոստիկանության կազմավորումն ու ճանապարհներին երկաթյա կարգուկանոն հաստատի։

Դա էս պահին նրա ամենաառաջնային պարտավորությունն ա իր քաղաքացիների նկատմամբ, քանի որ առնչվում ա շատերի կյանքի իրավունքին։

Անփորձանք տարի բոլորիս»։

(Visited 2 223 times, 1 visits today)