Միգուցե նաև նոր օրենքի նախագիծ ծնվի` ինչքան շատ խախտում` այնքան շատ բալ. Գոհար Աբաջյան

ԱԺ նախագահ Արարար Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թե բա` ավտոերթ բալայինի դեմ:

Այսինքն ավտոերթ անեն` թույլ տան հանդիպակաց դուրս գան, արագություն գերազանցեն, մարդկային կյանքերին վտանգ սպառնան` ամենօրյա ռեժիմով:

Տենց լավ չի, առաջարկում եմ ընդդիմադիր օրենսդիրներն էլ միանան` միասին պահանջեն: Միգուցե նաև նոր օրենքի նախագիծ ծնվի` ինչքան շատ խախտում` այնքան շատ բալ:

հ.գ. ամենօրյա ճանապարհս անցնում եմ արդեն 3 տարի և միայն վերջին 10 օրն է, որ չի եղել դեպք, որ հանդիպակաց դուրս գան կամ ամեն սրտի ուզած տեղից շրջադարձ անեն»։

(Visited 130 times, 1 visits today)