Գեորգի Կուտոյանի սպանությունը այլ հարթակներում մի փնտրեք

Հայկ Թորոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ասողին, լսողա պետք

սերժը ինչքան էլ քթերը քաշի, ուղեղը անջատի, նա շատ լավ շախմատ խաղալ գիտի։ Գեորգի Կուտոյանի սպանությունը այլ հարթակներում մի փնտրեք. հուսով եմ, որ սերժին լավ ստիպելու պարագայում նա իսկապես ցնցումներով կանկեղծանա։

Գեորգի Կուտոյանը երիտասարդ համեստ մարդ էր, ցավում եմ, որ նա միշիկի «ընկերն» էր, ահա թե այդ ընկերությունը ինչպիսի ճակատագրի արժանացրեց և այդ միշիկ ու սերժ ընդանուր կապի միջոցով Կուտոյանի ընտանիք ինչպես մարդասպան մտցրեց։

 

Ես ավելի քան վստահ եմ, որ այս սպանության գործը ևս Հայկ Հարությունյանի գործի պես կարող է անհետանալ, իսկ եթե հրայր թովմասյանը իր արցունքներում իսկապես անկեղծ էր, ապա նա առանց մեկ վայրկյան վարանելու պետք է մեկ ժամ շուտ հրաժարական ներկայացնի և թույլ տա Հայաստանի Նոր իշխանությանը, որպեսզի դատաիրավական համակարգը բարեփոխվի, կարծում եմ, այդ ժամանակ նաև Կուտոյանի սպանություննը ևս կարող է բացահայտվել։

Գեորգի Կուտոյանը ԱԱԾ ղեկավարի պաշտոնին է եղել, 2016-2018 թ-ին, այդ տարիները սերժի ամենա ազդեցիք «մաֆյոզ» տարիներն է եղել, երբ Հայաստանում սերժի համար 800 հեկտար տարածքը ոչինչ էր, երբ սերժի համար հարյուրավոր զոհերը ոչինչ էր, ողջ բանակի տեխնիկան, իր փեսու անորակ պարսկական սալյարկի պատճառով չէր աշխատում, իսկ «տուշոնկա» մանվել գրիգորյանի տանը մի ամբողջ պետության զենք ու զինամթերք էր, որ երբեմն ինձ թվում է, որ ուսամա բենլադենը կնախանձեր։

Ահա այսպիսի կարևոր նշանակություն ունեցող ժամանակահատվածի ԱԱԾ ղեկավարի սպանությունը, մի՞թե կարող էր ուրիշը պատվիրե՞լ, եթե ոչ սերժ սարգսյան շախմատի արքան, իսկ միշիկ փեսեն խաղում է նույն շախմատը, մեկ այլ դաշտից։ Հարգելի նախկին թալանչիներ և սերժի կամակատար շախմատի պեշկաներ, գոնե այս անգամ լսեք հորդորս և մի հավատացեք, որ ձեր կյանքը ապահով է։

Դիմեք անձամբ Նիկոլ Փաշինյանին և Հայ ժողովրդին, խոստովանեք և պատմեք ձեր բոլոր անօրինականությունները, որոնք կատարել եք սերժի, միշիկի և ռոբի հրահանգներով. միթե մեզ պարզ չի, որ 1998 թ-ից մինչ 2018 թ-ները, հայաստանում առանց սերժի և ռոբի դուք նույնիսկ զուգարան չէիք կարող գնալ, խոստովանեք ամեն բան, խոստովանեք, որ ձեր ագահությունը ևս չափ ու սահման չի ունեցել, թալանել եք երկիրը և կիսվել եք սերժի ու ռոբի հետ, որ Ձեզ վրա ամեն ամիս պլան է դրված եղել,

խոստովանեք և հետ վերադարձրեք վստահ եմ, որ ձեր անվտանգության խնդիրը կկարողանանք ազգովի պաշտպանել և միաժամանակ շատ հնարավոր է՝ բարեգութ գտնվենք և համաներում շնորհենք, խոստովանեք և ձեր ժառանգները ավելի հանգիստ և խաղաղ կապրեն, խոստովանեք սերժի, միշիկի և ռոբի բոլոր անօրինական գործողությունները…

Իսկ եթե դեռ չեք հավատում, որ սերժը ձեզ նույնպես չի խնայելու, ապա գոնե մի խոստովանական ձայնագրություն պատրաստեք և պահեք, որ գոնե Աստված մի արասցե, արժանանաք նման ճակատագրի, մենք տեսնենք ձեր այդ համարձակ խոստովանության տեսանյութը։ Ժողովուրդ ջան, նման գրառում էլի էի կատարել, բայց կարծես, Գեորգի Կուտոյանը չէր կարդացել… Դե ինչ, եղածը արդեն եղած է, ով ինչ անի, իրան կանի։ Դուխով Ժողովուրդ ջան.. ՀԴՄ-ները չմոռանա՜ք..

(Visited 118 times, 1 visits today)