Ապրիլյան պատերազմը տանկերի ու գռուզավիկների վառելիքը մինչև վերջին կաթիլ ծծած լրբի տղեքն էին

Տարոն Չախոյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Ապրիլյան պատերազմը խրամատում կանգնած մեր հերոս տղեքն էին, փափուշտները վերջացած մինչև վերջին շունչը դիրքը պահող տղեքն էին, բահով թշնամու տանկերի դեմ կռիվ տվող տղեքն էին, նռնակի ականը քաշող ու կյանքի գնով թնամու դեմը առնող տղեքն էին, պոստը հանձնողներին հայհոյանք տվող տղեքն էին, թշնամու դեմ կռիվ տվող, խոտով սնվող հերոս տղեքն էին…

Ապրիլյան պատերազմը սահմանամերձ գյուղերի պադվալներում պաստսպարված, բայց դուխները միլիոն, թշնամու դեմ բռունցքներով կռիվ տվող գյուղացի տղեքն էին…

Ապրիլյան պատերազմը խրամատում զինվորների ֆոնին սելֆի անող շոու բիզնեսի 10 երեսանի տղեքն էին… զինվորի անվան տակ մուրացկանություն հավաքող սրբապիղծ տղեքն էին… տեսախցիկի առաջ զինվորին մուրացկանի պես ողորմություն տվողնեն էին…

Ապրիլյան պատերազմը տանկերի ու գռուզավիկների վառելիքը մինչև վերջին կաթիլ ծծած լրբի տղեքն էին… զինվորի տուշոնկեն, անձեռոցիկն ու զուգարանի թուղթը պահեստներում պահած ազգի արյունը ծծողներն էին, զինվորին տուփով ծխախոտը շպրտող բռնաբարներն էին, բանակի շտապօգնության մեքենաները յուրացրած պղծվածներն էին, զինվորին ուղղված դպրոցականի նամակը պահող սրբապիղծներն էին, զինվորին 80-ականների զենքի հույսին թողած իշխանազավթ ազգակործաններն էին…

Մինչդեռ խրամատում 80-ականների զենքի փամփուշտները լրիվ կրակած, խոտ ուտելով գոյատևող զինվորն արդեն բահով էր կռիվ տալիս թշնամու դեմ՝ պահելով սահմանը, դուք Երևանում ձեր Բենթլիներն էինք ճռցնում, ու 90-ականների սիրուհիների հետ ռեստորաններում քեֆ էիք անում…

Քանի դեռ զինվորն իր արյան գնով սահման էր պահում, դուք քթներդ քաշած կյանքն էիք վայլում… կայֆ էր…

Քանի դեռ հերոս տղեքը 80-ականների զենքով ամեն մի մետրի համար կռիվ էին տալիս սահմանին, դուք վայելում էիք էդ զինվորի ձեռքից գողացված զենքի փողով դիզած ձեր միլիոնները ….

Քանի դեռ զինվորը ձեռքում մնացած նռնակի ականն էր քաշում, որ սեփական կյանքի գնով թշնամու դեմն առնի, դուք մտածում էիք ցողունային բջիջներով ձեր ջանդակը հարստացնելու մասին։

Քանի դեռ զինվորը խրամատում կռիվ էր տալիս՝ հույս ունենալով, որ օգնության կհասնեն վառելիքը մինչև վերջին կաթիլը ծծած տանկերը, դուք ձեր էլիտար սիրուհիների նստատեղը լայնացնելու մասին էիք մտածում… Պանամայի օֆշորների հաշվեհամարների վրա եղածը շատացնելու մասին էիք մտածում… միլիոնանոց վիլլաների զաբոռները առաջ տալու մասին էիք մտածում…

Դրա համար էլ 800հա-ը ձեզ ու ձեր նմանների համար ռամավարական ու մարտավարական նշանակություն չունեցող հողեր էին, չոլի վերածված՝ ամայի հողեր էին, իսկ մեզ համար՝ սահմանին ընկած հերոսների արյունով ոռոգված հողեր էին…

(Visited 873 times, 1 visits today)