Ձեզ մի աթոռ տրվեց ու մի հնարավորություն իշխելո՞ւ։ Վե՞րջ։ Բա մարդը երեխա ճանապարհի բանակ, սառած մարմինը բերեն տան ծնողների ձեռքն, ու այդպես հանգիստ, սգալով վերջանա ամեն բա՞ն

Լրագրող Արթուր Հայրաապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հանգիստ նստեք տեղներդ» էլ օյին չի։ Պետք է այլ բան մտածել, որ մի քիչ էլ «հանգիստը» շարունակվի..
Ավտորիտար կառավարման համակարգով շարունակել աշխատել, շարունակ բացատրություններից խոսափող ներկաները, կարծես նախորդների շարունակությունն են..` ապահովում։

Մատդ, որ պետական համակարգի վրա դնում ես, տակից նախկին հանցավոր կլանի ներկայացուցիչներն են վրա գալիս։ Դա նրանից է, որ համակարգային փոփոխությունների չգնացիք։ Բարեկրթության նորմերը առել եք, դինջ-դինջ խաղում եք այն դեպքում, որ հանցագործը ինքն իրենով չի ուղղվելու, այլ ամենաթողության արդյունքում` առաջ է գալու..ու վայ։
Հայաստանում ապրող քաղաքացին պետք է հաստատի իր «ժողովրդավարության» ներկան..

բարեկեցիկ կյանքով պետք է ցույց տա միջազգային հանրությանը, որ երկրում իրոք իրավիճակ է փոխվել։
Սերժիկի հագով կարած կոստյումի միջից դուրս եկեք պարոնայք՝ միապետական կառավարման համակարգը մի վերածեք «դիկտատոր» -ի, որից արդեն վախենում եմ դուրս գալու շանսերը այնքան փոքրանան, որ կոստյումի թեւը ստիպված լինենք կտրել, որ թեւը չվնասենք։

Ժողովուրդը, ի՞նչ խղճով հույս դնի ձեր վրա, որ չի տեսնում այն դեմոկրատական ռեֆորմները, որ պետք է այս ամիսների ընթացքում արդեն նշմարվեր, բայց չէ, հանգստացնող խոսքերով եք կերակրում հանրությանը՝ հանգիստ նստեք տեղներդ ու չփորձեք մտածել։
Կարմիր բերետավորներին քսի տալով սգացող մարդկանց վրա, ոստիկանությանը բացարձակ բարեփոխելու կարիք չի պահանջվում։

Մենք նոր չէ, որ կարմիր բերետավորներ ենք տեսել։ «Պաշտպանության» դիրքերից հանդես եկողներն էլ, այնպես են հարձակողական պոզայով առաջ գալիս՝ հարձակվում, կարծես մենք վախենում ենք նրանցից.. հարց է առաջանում, իշխանությանը հանրությունից ե՞ք փրկում։ Չէ, տիկնայք եւ պարոնայք չենք վախենում։

Մենք տարիներ ի վեր վախի ու նեղության մեջ ենք ապրել, ավելին՝ իմունիտետ ունենք.. ախր դուք էլ իմ նմանների պես ապրել եք այդ տարիները, իմ նման պայքարել եք, որ մարդը ապրի իր երազած երկրում եւ ոչ մի կերպ չփորձի բռնել օտարության ճանապարհը, ի՞նչ եղավ ձեզ։ Ձեզ մի աթոռ տրվեց ու մի հնարավորություն իշխելո՞ւ։ Վե՞րջ։ Բա մարդը երեխա ճանապարհի բանակ, սառած մարմինը բերեն տան ծնողների ձեռքն, ու այդպես հանգիստ, սգալով վերջանա ամեն բա՞ն։ Թե իշխանության մեջ լինելն ու օգտագործել իշխանական ստատուսը հաճույք է, պետք լինի դուք էլ «հոգեգեշի» կեցվածք կընդունեք, որ համա չկորցնեք ձեր այդքան սպասված ստատուսը, իսկ հարմար պահին կթռնեք՝ շառից-փորձանքից հեռու։

Իսկ մարդկությո՞ւնը։ Թե՞ ոչ անցյալ եք ունեցել, ոչ էլ ամոթ.. թե՞ իշխանություն է ձեռքներդ ընկել, կարելի է, ինչ ուզել, անե՞լ։ Հիմա հանգիստ կարող եք փակել, կողպել դռներն ու գլուխկախ ենթարկվել «վերին» հրամաններին, որովհետեւ այլեւս արդարության համար կռիվ տվող չեք, այլ իշխանություն բանեցնող եք։

Բանակում, ո՞ր անհայտ պայմաններում զոհվածի գործն եք հայտնաբերել։ Լավ, այն ժամանակ հնարավոր չէր, բա հիմա՞։ Հիմա էլ է ախր բանակում նույն բարքերը։ Միայն սնունդը չի, որ պետք է փրկի զինվորին։ Ու այս տխուր իրականության մեջ, երբ մարդիկ հուսահատության մեջ են, անկենդան մարմնից ե՞ք վախեցել, որ ոստիկաններին քսի եք տվել, ցավից տանջված հոգիների վրա։
Ես ձեզ հետ, ոչ կռիվ տալու բան ունեմ, ոչ էլ` քեն, ես գանգատ ունեմ։

Հա, էն ռոբասերժիկներին ծառայողներն էլ հանկարծ առիթից չօտգվեն ու գիրս, որպես սրտահովանք քաշեն ջանները..

(Visited 330 times, 1 visits today)