Նիկոլ, պահանջում եմ… Մենք երեխա չունենք հանցագործների երախը տալու. Սյուզան Սիմոնյանի կոշտ և հուզիչ գրառումը

Սյուզան Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Նիկոլ, պահանջում եմ կրկին քայլես ու հեղափոխություն անես: Մենք երեխա չունենք հանցագործների երախը տալու: Տղա թոռս փոքր է դեռ, բայց, եթե զորակոչի տարիքի լիներ, ես այդպիսի բանակ, որտեղ նրանց լավ են կերակրում, բայց սպանում են, չէի ուղարկի: Այսպես

շարունակվելու դեպքում, բանակ պահելու հարցում մեծ խնդիր ես ունենալու որպես գերագույն հրամանատար: Եվ այս սպանությունները հենց դրան են միտված: Պահանջում եմ հեղափոխություն: Խնդրում եմ կրկին փորձես:

(Visited 646 times, 1 visits today)