Բնապահպանական ոլորտի փորձագետ Այսեր Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես ասում են՝ «Мечтать не вредно».
Կլիմայի փոփոխությունների զարգացման վատագույն սցենարի դեպքում ծովերի մակարդակը կբարձրանա 60 մետրով:
Պոտսդամի Կլիմայի վրա ազդեցության հետազոտական ինստիտուտի վերջին ուսումնասիրությունների համաձայն՝ եթե շարունակաբար
այրվեն օրգանական հանածո վառելիքի հիմնական պաշարները, ապա երկրի վրա օդի ջերմաստիճանն այնքան կբարձրանա, որ Անտարկտիդայի և Գրենլանդիայի սառցե ծածկույթները գրեթե ամբողջությամբ կհալվեն:
Ինչ հետևանքների կհանգեցնի հեռավոր ապագայում 60 մետրով ծովերի մակարդակի բարձրացումը մեր տարածաշրջանի վրա. նկար 1-ում ներկայացված է Եվրոպայի համար հաշվարկային քարտեզը, որտեղ կապույտ գույնով ներկայացված են ջրածածկման ենթակա տարածքները:
Իսկ հիմա, ուշադրություն, մեր տարածաշրջանի մասով.
Բավականին լայնամասշտաբ փոփոխություններ կարող են տեղի ունենալ Կասպից ծովի կողմից: Ներկայացված GIF-ում Պարսկաստանի սահմանին համարյա զուգահեռ ջուրը ընդհուպ մոտենալու է Արցախի Հանրապետության սահմանին՝ ձևավորելով մոտ 120 կմ երկայնքով
ծովափնյա հատված և ջրածածկ անելով Պարսկաստանի հետ Ադրբեջանի գրեթե ամբողջ սահմանակից հատվածը՝ մոտ 2 միլիոն հեկտարով: Ջրածածկ կարող է լինել նաև Ադրբեջանի ծովափնյա ամբողջ հատվածը…
Ասում եմ, կարո՞ղ է կլիմայի փոփոխության արդյունքում ի վերջո ծով ունեցող երկիր դառնանք, հը՞….
Իսկ եթե այդպես էլ լինի…»: