Կարո Փայլան-Նիկոլ Փաշինյան . Վերջապես հրապարակվեց

Մեր ժամանակների հերոսները: Հերոսներ, որոնց անունները տեղ կգտնեն գալիք սերունդների պատմության դասագրքերում, որպես հայ ժողովրդի հպարտույթյուններ և ազնվության խորհրդանիշեր:
Կարո Փալյան և Նիկոլ Փաշինյան: Երկու նվիրյալներ, ովքեր բազմիցս են ապացուցել, որ պատրաստ են իրենց կյանքը զոհաբերել հանուն հայրենիքի, սակայն նրանք մեզ ողջ ու առողջ են պետք, քանի որ հայ ժողովրդի ճակատագրի կերտման պատասխանատվությունն ընկած է նրանց, ու նրանց նմանների ուներին: Մինչ Փաշինյանը հալածանքների և հետապնդումների էր երթարկվում Հայաստանի

հանրապետությունում նախկին իշխանության կողմից, նույն ժամանակահատվածում հալածվում էր Կարո Փալյանը թուրքական կառավարության կողմից: Փաստորեն թշնամանքն ու ատելությունը ազգություն և հայրենիք չեն ճանաչում: Մնացած ենթադրությունները թողնում ենք ձեզ:
Թուրքիայի մեջլիսի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարո Փայլանը հեղափոխությունից հետո շնորհավորել է «Իմ քայլը» դաշինքի ղեկավար, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին արտահերթ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ: Ինչպես հաղորդել էր «Արմենպրես»-ը, այս մասին Փալյանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի ժողովուրդը նախ փողոցային անհնազանդությամբ, իսկ հետո արդեն

ընտրատեղամասերում հեռացրեց նրանց, ում մասին ասում էին՝ չեն գնա: Ավտորիտար այս աշխարհում շնորհավորում եմ ընկերոջս՝ Փաշինյանին և նրա ընկերներին այս հիանալի հաղթանակի կապակցությամբ»,- ասվում էր Փայլանի գրառման մեջ:
Անգնահատելի երկու հեղափոխականներ՝ Փաշինյան և Փալյան: Երկու հզորներ, ովքեր սեփական կյանքից վեր են դասում հայրենիքի անվտանգությունն ու հզորացումը :
Եթե այսպես միավորվեն աշխարհի հզոր հայերը, գուցե մենք մի օր կրկին ծովից ծով Հայաստան ունենանք:

Դեռ 2016 թվականին Թուրքիայի Մեծ ազգային մեջլիսում խորհրդանշական տեղ են զբաղեցրել Հայոց ցեղասպանության զոհ դարձած եւ այդ օրերին օսմանյան խորհրդարանի մյուս հայ պատգամավորները։Երկիր մեդիան 2016 թվականի ապրիլի 21-ին գրել է: «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից» պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի խորհրդարանի նիստերի դահլիճում շարել է Գրիգոր Զոհրապի, Նազարեթ Տաղավարյանի, Կարապետ Փաշայանի, Գեղամ Տեր-Կարապետյանի եւ նահատակ մյուս պատգամավորների մեծադիր լուսանկարները։

Կարո Փալյանը թուիթերյան իր էջում գրառում էր կատարել, թե 101 տարի անց նրանք կրկին վերադարձան խորհրդարան։ Փայլանը նաեւ ելույթ է ունեցել Խորհրդրանի լիագումար նիստում, իր ելույթում Թալեաթին, Էնվերին ու Ջեմալին համեմատել Հիտլերի հետ ու հատ-հատ ներկայացրել բոլոր հայ պատգամավորների լուսանկարները։
Նույն թվականի մայիս ամսին Թուրքիայի խորհրդարանում գրանցվել է ծեծկռտուքի հերթական դեպքը:
Քաղաքական գործիչների դատական անձեռնմխելիության հարցի շուրջ ժողովի ժամանակ թուրք պատգամավորները հարձակվել են հայ

պատգամավոր Կարո Փայլանի վրա, որին օգնության են հասել այլ պատգամավորներ։ Մի քանիսը կրկին վնասվածքներ են ստացել: Գրել է երկիր մեդիան:
Այս էլ որերորդ անգամ ծեծկռտուքի կիզակետում է եղել Կարո Փայլանը։
Իսկ ապրիլքսանչորսյան օրերին մեջլիսում Փալյանի ելույթը Հայոց ցեղասպանության մասին լուրջ արձագանք էր գտել ինչպես Թուրքիայում, այնպես էլ երկրից դուրս։

(Visited 1 296 times, 1 visits today)