Սա մղձավանջ է ցանկացած պետական կամ քաղաքական գործչի համար. Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Իսկապես արտառոց է, որ պաշտոնից կառչած 7 հոգու հարց որոշվի համաժողովրդական հանրաքվեով։ Ինձ համար դա նույնն է, ինչ ժողովրդական դատուդատաստանը։

Սա մղձավանջ է ցանկացած պետական կամ քաղաքական գործչի համար։

Ժողովրդի ճնշող մեծամասնության մերժումն ստանալուց /իսկ դա արդեն կարծես թե տեսանելի հանրության ռեակցիայից/ հետո դժվար եմ պատկերացնում, թե այդ մարդիկ ինչպես են քայլելու իրենց մերժած հասարակության մեջ։

Որևէ բան /ոչ փող, ու պաշտոն/ չի կարող ավելի թանկ լինել, քան սեփական հասարակության մեջ ազատ շրջելը։

Ամենաինտրիգային հարցերից մեկն այն է, թե ով է լինելու Ոչ-ի շտաբում…

(Visited 362 times, 1 visits today)