Երբեք չէինք մտածի, որ մեր Հայաստանը…Մարիամ Փաշինյանի նոր գրառումը

Երբեք չէինք մտածի, որ մեր Հայաստանը կգրավի միջազգային հեղինակավոր պարբերականների ուշադրությունը. Մարիամ Փաշինյան

ՀՀ վարչապետի դուստր՝ Մարիամ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Երբեք չէինք մտածի, որ մեր Հայաստանը կգրավի միջազգային հեղինակավոր պարբերականների ուշադրությունը, կունենա այսքան դրական լուսաբանում, ու կդառնա ամենաթեժ ու ամենաակտիվ երկրներից մեկը:

Վերջին 1,5 տարիների ընթացքում, Հայաստանը չի դադարում լուսաբանվել ամենահեղինակավոր պարբերականների կողմից:

Հերթական անգամ, Հայաստանը ընգրկվեց որպես գերազանց ուղղություն 2020-ին ճամփորդելու համար, այս անգամ National Geographic-ի կողմից:

Նախկինում, միջազգային մամուլը գրում էր Հայաստանում տիրող կաշառքի, կրիմինալ մթնոլորտի, տնտեսական անհավասար պայմանների, տնտեսական/սոցիալական անարդարության ու հասարակական անհամերաշխության մասին:

Հիմա, Հայաստանը ճանաչվում է որպես ճամփորդական արժեքավոր ուղղություն` հարուստ պատմամշակութային ժառանգությամբ, տնտեսապես ամուր գոտի, ձեռներեցությամբ զբաղվելու համար բարենպաստ միջավայր և անդադար զարգացող տեխնոլոգիական անկյուն` իր գիտելիքներով լի հարուստ աշխատաուժով և նորարարությունը խթանող մթնոլորտով»:

(Visited 615 times, 1 visits today)