Կեցցես. «Ողջ ինքնաթիռը ծափահարում է Մհեր Արմենիային»

Մոսկվա-Երևան գիշերվա չվերթ, երեխան մոտ 30 րոպե բարձր ձայնով լացում է, սենց գրեմ, որ հանկարծ էլի մայրիկները չնեղանան-փոքրիկ անուշիկ երեխան մոտ կես ժամ շատ բարձր ու ականջները հաճելիորեն սղոցող ձայնով լացում է, դե հիմա երեխայա, երեխաների լացը

նույնիսկ գիշերվա 3-ին հաճելիա (հատուկ ձեզ համար մայրիկներ)… մի խոսքով քնել չի լինում, ֆիլմ դիտել չի լինում, ականջները փակել չի լինում:Եվ ահա առաջին շարքերից հայտնվում է Մհեր Արմենիան, խնդրում է երեխային փոխանցել իրեն, սկսում է քայլել նրա հետ

ինքնաթիռում ու երգում է փոքրիկի համար: Փոքրիկը հանգտանում է ու նույնիսկ քնում, ողջ ինքնաթիռը ծափահարում է Մհեր Արմենիային: Երևումա որ Մհերը հայրիկա ու գիտի ոնց նման դեպքերում վարվել: Էպիլոգ-մի բուռ ազգ ենք, ով ոնց կարողանումա պիտի օգնի հարևանին

Կամո Թովմասյանի էջից:

(Visited 4 036 times, 1 visits today)