Հարմա՞ր եք տեղավորվել ոմանց գրպաններում, դե ձեններդ կտրած ձեր կերը վայելեք. Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Երեսպաշտության գագաթնակետը էն փուչ, դատարկ բարոյախոսությունն է, թե բա՝ ոնց կարելի է հասարակությանը բաժանել սեւերի ու սպիտակների։
Ես հիմա խոսում եմ ԻՄ անունից։ Միմիայն։

Նման բան ասող-գրողները, բացի երեսպաշտությունից, նաեւ իրենց դնում են անմեղսունակի տեղ, իբր՝ չեն հասկանում, թե խոսքն ինչի կամ ում մասին է, եւ որ հասարակությունն այստեղ ոչ մի կապ չունի։
Ձեր ասածն ի՞նչ է. հասարակության այն հարյուր հազարավոր անդամները պետք է իրենց դնեն նույն սանդղակի վրա, որտեղ էն ավազակախումբն է, որ տարիներ շարունակ նվաստացրել, կողոպտել, հալածել, բանտարկել ու սպանե՞լ է էդ նույն հասարակությանը։

Իսկ հիմա, երբ այդ նույն արարածները՝ իշխանությունից զրկվել ու ատելությունից կուրացած էդ նույն հասարակությանը «ոչխար» են ասում, «զոմբի» են ասում, ինչ աղբ ասես երախներից թափում են, հետն էլ զարմանում են, որ իրենց չե՞ն համարում «թանկագին հայրենակից»։

Ու՞մ. էս պոռոտախոս անամոթների՞ն, որ նույնիսկ ձեւականորեն ու կեսբերան «մեղա» չասացին, հակառակը՝ վայրահաչում ու վայրահաչում են, դասեր են տալիս հասարակությանը, բարոյականության ու մարդկայնության մասին են վայրահաչում մարդակերներն ու սրանց շակալները եւ դեռ երկար ժամանակ են վայրահաչելու, քանի դեռ սրանց թալանածը չի պրծել։

Չի էլ պրծնելու առնվազն առաջիկա դարում, որովհետեւ ամենավայրագ քոչվոր ցեղի ագահությամբ են թալանել, եւ ամենապայծառ երեւակայություն ունեցողն անգամ չի կարող պատկերացնել, թե ինչքան է սրանց թալանածը։

Էդ որ հանդուրժողականության ու սիրո կոչեր եք անում, իրենց՝ էդ բանդային հարցրե՞լ եք՝ իրենք սիրել ու սիրու՞մ են հասարակությանը, իրե՛նց մերժողներին։ Չլինի՞ էն «ադաթով» տղամարդկանց պես են սիրում, էն որ՝ «եթե տըփըմ են իրանց կնԳան, ուրեմնԸՍ սիրըմ են»։

Չէ, ես ՉԵՄ ՀԱՆԴՈՒՐԺՈՒՄ դրանց, նույնիսկ զզվում, նողկում եմ իրենցից։
Նույնքան զզվում ու նողկում եմ կեղծ քրիստոնյայի «փափախ» դրածներից։ Հարմա՞ր եք տեղավորվել ոմանց գրպաններում, դե ձեններդ կտրած ձեր կերը վայելեք։

Զզվում եմ հանուն փողի իրենց խիղճը ծախած ու ծախող գրչակներին, փաստաբան կոչեցյալ քամելեոններին, իսագուլովներին, բազազներին, կարմենսիտաներին ու սաթոմազոխիստներին, «անաչառագույններին»։

Թող իրենց գոյությունը քարշ տան որտեղ ուզում են, միայն թե ինձանից հեռու։ Շա՛տ հեռու։ Սիրտս խառնում է դրանց նամշահոտից։
Դուրներդ չի գալիս սեւը, ուրիշ գույն ընտրեք, օրինակ՝ դարչնագույնը։ Դա ձեզ ավելի է սազում։
#escaremunaxand

(Visited 237 times, 1 visits today)