Պարոն Վանեցյանը դա անում է առավել անբարոյական և էժան ձևով. Ռուբեն Մեհրաբյան

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարոն Վանեցյանը, ցավոք, վերջնականապես և միանշանակորեն համալրեց Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմ վարողների շարքերը, և դա անում է առավել անբարոյական և էժան ձևով՝ ռուսական

ԶԼՄ-ներին դանոսի ոճով բամբասելով իր իսկ երկրի իշխանություններից, չտարբերվելով առավել անհայրենիք ռուսահպատակ խալխից, Կուրգինյան-Սիմանյաններից։ Պարոն Վանեցյանը ռուսամետ չէ, այլ ռուսական պրոքսի, և միակ բանը, որը նրան կապում է Հայաստանի

Հանրապետության հետ, դա այն է, որ նա գործում է ընդդեմ Հայաստանի պետականության և քաղաքացիների։ Սա ևս մեկ անգամ ի ցույց է դնում վաղուց հայտնի ճշմարտությունը` շունս չեկիստ եղավ, հաց չեմ տա»։

(Visited 331 times, 1 visits today)