ԿԵՑՑԵԵԵԵՍ, պրն. Վարչապետ. Գոյություն չունի… և դա ճշմարտություն է. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մյունխենում Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը պատասխանելով վերջինի ներկայացրած «պատմական փաստերին», ասաց․ «Խորհուրդ կտայի, որպեսզի նախագահ Ալիևն այդքան հեռու չգնար պատմության գիրկը: Քանի որ, երբ հայ թագավոր Տիգրան Մեծը բանակցում էր հռոմեական ռազմական առաջնորդ Պոմպեի հետ, Հարավային Կովկասում և ընդհանրապես

ամբողջ աշխարհում չկար որևէ պետություն, որը կանվանվեր Ադրբեջան: Ուստի ես չեմ կարծում, թե ճիշտ մոտեցում է այդքան հեռու գնալ, որովհետև ես կարող եմ գնալ էլ ավելի հեռուն և սկսել օրինակ մ.թ.ա. 405թ, բայց այդպես չեմ վարվի, քանի որ չեմ կարծում, որ դա ճիշտ մոտեցում է:

Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին որպես պետության, գիտեք ես պետք է ասեմ, որ չեմ համաձայնվի նախագահ Ալիևի հետ: Քանի որ Կովկասյան Բյուրոն որոշում կայացրեց, որ Ղարաբաղը լինի Հայաստանի մաս, և այդ որոշումից հետո, որը ամբողջովին օրինական որոշում էր, Իոսիվ Ստալինի անձնական նախաձեռնությամբ, այդ որոշումը Մոսկվայում փոխվեց: Դա կարծես դավ էր, համաձայնություն էր

Ստալինի, Լենինի և Աթաթուրքի միջև: Ղարաբաղը երբևէ չի եղել անկախ Ադրբեջան պետության կազմում: Ղարաբաղը դրվել է, մտցվել է Ադրբեջանի կազմի մեջ միայն Խորհրդային Միության ձևավորման գործընթացում: Եվ երբ մենք խոսում ենք տարածքային ամբողջականության մասին, մենք պետք է որոշենք, թե որ երկրի տարածքային ամբողջականության մասին ենք խոսում:

Իմ հարցն այն է, թե եթե Ադրբեջանը հարգում էր Խորհրդային Միության տարածքային ամբողջականությունը` դառնալով անկախ պետություն, ի՞նչպես էր հարգում այդ տարածքային ամբողջականությունը, եթե Ադրբեջանը դուրս եկավ Խորհրդային Միությունից նույն կերպ, ինչ Լեռնային Ղարաբաղը դուրս եկավ Խորհրդային Միությունից: Կարող եք ասել, թե ես հիմա խոսում եմ մի պետության մասին, որը

գոյություն չունի, այսինքն Խորհրդային Միության, բայց Խորհրդային այն հանրապետությունը, որի կազմի մեջ էր Լեռնային Ղարաբաղը, նույնպես գոյություն չունի: Գոյություն չունի Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, և դա ճշմարտություն է: Եվ ինչպես Ադրբեջանն անկախություն ձեռք բերեց Խորհրդային Միությունից, նույն կերպ Ղարաբաղը ձեռք բերեց անկախություն և Խորհրդային Միությունից, և Խորհրդային Ադրբեջանից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում տեղի է ունենումԼեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերաբերյալ պանելային քննարկում։ Մասնակցում ենք ես եւ Ադրբեջանի նախագահը։

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Суббота, 15 февраля 2020 г.

(Visited 1 164 times, 1 visits today)