Թե ճղճղան Լուսավորը, թե համապատասխան ԲՀԿ-ն, գրեթե հայտնեցին նույն մոտեցումը. Էդգար Մխիթարյան

Էդգար Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Եվս մի քանի խոսք Սահմանադրության փոփոխությունների վերաբերյալ ապրիլի 5-ին նշանակված հանրաքվեի մասին։

ԿՅԱՆՔԸ ՑՈՒՅՑ Է ՏՎԵԼ, որ ԱՅՆ, ԻՆՉԻՆ ԴԵՄ ԵՆ ՀՀԿ-Ն, ՀՅԴ-Ն, ԲՀԿ-Ն, ԼՀԿ-Ն ԵՎ ՄԱՆՐ-ՄՈՒՆՐ ԿՑՈՐԴՆԵՐԸ, ԴԱ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԲԱՐԻՔ Է ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ։

Այսօր արդեն կարող ենք արձանագրել, որ իշող քաղաքական ուժը ձևավորելու և քարոզելու է հանրաքվեի <<ԱՅՈ>>-ն։ Տրամաբանությունը հուշում է, որ ցանկացած քաղաքական <<ԱՅՈ>>-ն պիտի ունենա իր հակակշիռը՝ <<ՈՉ>>-ը։ Բայց դա այն դեպքում, երբ երկրում կա իրական ընդդիմություն, որի ջանքերը տրամաբանորեն նույնպես ուղղված են երկրի զարգացմանը, մարդկանց բարեկեցությանը ըստ իրենց պատկերացումների։ Բայց այս գալիք հանրաքվեի պարագայում պաշտոնապես չի լինելու <<ՈՉ>>-ի ճամբար և <<Ոչ>>-ի քարոզչություն։ Դա խոսում է այն մասին, որ փաստացի չունենք ընդդիմություն։

ԱԺ-ում չհայտնված ուժերը՝ մերժվածները, հայտարարել են, թե հանրաքվեն չի բխում օրենքից և չեն մասնակցելու հանրաքվեի քարոզարշավին։ Մեկ այլ մերժված կուսակցություն կոչ է արել քաղաքացիներին չմասնակցել հանրաքվեին։ Իրենց այս դիրքորոշումը ընկալելի է, քանի որ չունեն քաղաքական խոսք և կշիռ հակադրվելու համար։

Բայց շատ անհասականալի էր խորհրդարանական ընդդիմության դիրքորոշումը հանրաքվեի վերաբերյալ։ Թե ճղճղան Լուսավորը, թե համապատասխան ԲՀԿ-ն, գրեթե հայտնեցին նույն մոտեցումը, ինչ քաղաքական հանգուցյալները այն կոնտեքստում, որ չեն մասնակցելու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի անցկացման գործընթացին։ Չեմ հասկանում, դուք քաղաքական ուժ ե՞ք, թե քաղաքական հանգուցյալ։ Չունե՞ք Ձեր հստակ դիրքորոշումը․ <<ԱՅՈ>>, թե <<ՈՉ>>, ի՞նչ եք լոլոներ երգում։ Ի՞նչ է նշանակում, թե չեք մասնակցելու հանրաքվեի քարոզարշավին։ Ջհանդամը մասնակցեք, բայց մի մոռացեք․ որ դուք Ձեր ընտրազանգվածի շնորհիվ հայտնվել եք խորհրդարանում։ Ձեզ ընտրողներին հայտնեք Ձեր տեսակետը։ Կամ գոնե քաղաքական հասունություն ցուցաբերեք, դիմեք Ձեր ընտրազանգվածին և կոչ արեք, որ յուրաքանչյուրը հանրաքվեին քվեարկի ըստ իր խղճի, քանի որ դուք այս հարցում не рыба не мясо: Դուրս եք եկել, տեսախցիկների առաջ լոլոք եք երգում, թե իբր կողմնակից եք հանրաքվեին որպես ժողովրդավարության առաջադեմ գործիք, բայց քանի որ իրավաբանական-լոլոյական խնդիրներ կան, չեք մասնակցելու գործընթացներին։

Ինչ ունենք հիմա ձեռքի տակ։ Առկա է գործող քաղաքական ուժի հանրաքվեի իրականացման՝ <<ԱՅՈ>>-ի քարոզարշավի գործընթացը, որին պաշտոնապես չկա <<Ոչ>>-ի ճամբար։ Չկա մի ուժ, որ կքարոզի <<Ոչ>>-ը։ Չկա այդ ճամբարը, որովհետև չունեն քաղաքականապես հիմնավորող ասելիք։ Ինչ էլ զռռում են, լոլո է, այլ բան չկա։ Բայց, եթե չկա <<ՈՉ>>-ը քարոզող ուժ, դա դեռ չի նշանակում, որ լոլո երգողները ձեռները ծալած նստելու են։

Այդ լոլո երգողները՝ մերժվածներն ու ճղճղան Լուսավորը համապատասխան ԲՀԿ-ի հետ հավաքվելու են մի տանիքի տակ ու գործելու են նեղ խմբակներով։ Նրանք ընտրել են մարմանդ, տակից բզբզալու մարտավարությունը։ Նրանք կամ տակից քարոզելու են <<ՈՉ>>-ը, կամ էլ մարդկանց քարոզելու են չներկայանալ ընտրատեղամասեր, որպեսզի հնարավորինս քիչ մասնակցություն ապահովվի հանրաքվեին։ Յուրաքանչյուր լոլո երգող ուժ դա անելու է իր կառավարման տակ գտնվող հիմնարկ-ձեռնարկություններում, այն համայնքներում, որտեղ համայնքապետեր են իրենց քաղաքական թիմը ներկայացնող մարդիկ և այլն։

Հետևաբար, բոլորին կոչ եմ անում մասնակցել հանրաքվեին առանց 1 վայրկյան վարանելու և ասել <<ԱՅՈ>> հանրաքվեին։ Գիտեք ինչու՞։ 1, Որովհետև <<ԱՅՈ>>-ն գործող իշխանություններին այլևս հնարավորություն չի տա հղում անել նախկին ռեժիմին այս կամ այն հարցում, և հասարակությունը կդառնա էլ ավելի պահանջատեր արդարության հաստատման և անհրաժեշտ բարեփոխումների համար։ 2, Մյունխենյան հանդիպումը ևս մեկ անգամ ջրի երես հանեց աբիժնիկներին, որ երազում են նորից ծծել ժողովրդի արյունը։ Ներհայկական աբիժնիկը՝ մակաբույծը ավելի վտանգավոր է, քան Ալիև-Էրդողան դուետը։ Ըստ այդմ, ապրիլին 5-ին պարտավոր ենք ասել <<ԱՅՈ>> երկիրը մակաբույծներից մաքրելու համար։

(Visited 167 times, 1 visits today)