Մոնղոլիայի նախագահը Չինաստանին 30 հազար ոչխար է նվիրել

Մոնղոլիայի նախագահ Խալթմագիյն Բաթուլգան, ով այցով գտնվում է Չիմաստանում, որպես օգնություն կորոնավիրուսի դեմ պայքարող երկրին նվիրել է 30 հազար ոչխար։

Նա չինական կողմին 30 հազար ոչխար փոխանցելու մասին վկայող հավաստագիրը հանձնել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին, ում հետ բանակցություններ է անցկացրել Պեկինում՝ Ժողովրդական հավաքների տանը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2020 թվականի առաջին եռամսյակում Չինաստանի ՀՆԱ աճը կորոնավիրուսի պատճառով կարող է տարեկան կտրվածքով նվազել մինչև 4․5 տոկոս։

(Visited 57 times, 1 visits today)