Փաշինյանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցեց Սումգայիթի զոհերի հիշատակին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Ծիծեռնակաբերդի բարձունք՝ հարգանքի տուրք մատուցելու Սումգայիթի ոճրագործության անմեղ զոհերի հիշատակին:

Հիշեցնենք, որ 1988 թվականի փետրվարի 26-29-ին ադրբեջանական իշխանությունների փաստացի աջակցությամբ Ադրբեջանական ԽՍՀ Սումգայիթ քաղաքում տեղի են ունեցել հայերի զանգվածային ջարդեր, որոնք իրենց վայրենի ու դաժան կատարմամբ ցնցել են համաշխարհային հանրությանը:

Ինտերնացիոնալ Սումգայիթում հայերի զանգվածային ջարդերի նպատակն էր` խափանել Արցախի հիմնախնդրի հնարավոր լուծումները, Լեռնային Ղարաբաղի հայերին վախեցնել նոր արյունահեղություններով և ստիպել նրանց հրաժարվել ազգային-ազատագրական շարժումից: Տասնյակ մարդիկ են սպանվել սադիստական դաժանությամբ, որոնց մի զգալի մասը ողջակիզվել են ծեծի, խոշտանգումների ու բռնությունների ենթարկվելուց հետո:

(Visited 53 times, 1 visits today)