Ինչպես են Երևանում՝բեռնատարից իջեցնում վարորդին, դիմակ հագցնում և տեղափոխում հիվանդանոց

Համացանցում փետրվարի 28-ին տեսանյութ է հրապարակվել, որում երևում է՝ ինչպես են Երևանում՝ «Նաիրիտ» գործարանի հարևանությամբ, շտապօգնության աշխատակիցները հատուկ պաշտպանիչ հանդերձանքով իրանական համարանիշով բեռնատարից իջեցնում են վարորդին, դիմակ հագցնում և, հավանաբար, տեղափոխում հիվանդանոց:

Նշնեք, որ, ըստ Իրանի պաշտոնական վիճակագրության, երկում կորոնավիրուսով վարակվածների թիվը 388 է, մահվան դեպքերը՝ 34, բուժվածների թիվը հասնում է 73-ի։ Սակայն, ըստ BBC-ի տվյալների, Իրանում վարակվածների իրական թիվը պաշտոնականից մոտ 6 անգամ շատ է։

Հայաստանը 2 շաբաթով սահմանափակել է ցամաքային և օդային հաղորդակցությունը Իրանի հետ։ Մեղրիի անցակետով մուտք գործող բեռնատարների վարորդները ստուգվում են, նոր միայն մուտք գործում Հայաստանի տարածք։

Տեսանյութը հրապարակել է https://shamshyan.com-ը։

(Visited 156 times, 1 visits today)