Ալիևը ցնցվել է Թովուզի թանգարանում. Քարտեզի վրա կար Ուրարտուն, բայց Ադրբեջան չկար

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թովուզի շրջանում մասնակցել է պատմաերկրագիտական թանգարանի բացմանը, հայտնում է Minval.az-ը: Բայց այն, ինչ նա տեսել է թանգարանում, զայմացրել ու զայրացրել է նրան: Բանն այն է, որ թանգարանում կախված քարտեզում հանդիպել է Սիսիան տեղանունը, Ուրարտուն, իսկ ահա ադրբեջանական տեղանուններ չեն եղել:

Ալիևը նախատել է Թովուզի շրջանի ղեկավարին: «Սա ո՞ր դարի քարտեզ է: Պետք է գրել: Ամեն քարտեզի տակ պետք է գրվի, թե որ դարի է, որովհետև պետություններ ու սահմաններ են փոխվել: Որտեղի՞ց եք վերցրել այս քարտեզը: Մշակույթի նախարարությունի՞ց: Գրված են հնագույն անվանումներ, օրինակ, Սիսիան: Այն ժամանակ Սիսիան անվանում չկար, հետո են հորինել: Քարտեզի վրա Ադրբեջանի ներկայիս

տարածքի վրա ոչ մի պատմական անվանում չկա բացի Մինգեչաուրից, չնայած Բարդան, Գաբալան, Նախիջևանը մեր հնագույն քաղաքներն են… այստեղ նշված չի Կովկասյան Ալբանիա պետությունը, բայց տեսեք ինչ տառերով է գրված Ուրարտու: Սա պետք է վերանայել: Կապվեք մշակույթի նախարարության հետ, քարտեզները պետք է ճշգրիտ լինեն և պետք է նշվեն տարեթվերը», – ասել է Ալիևը:

Ադրբեջանի նախագահը շարունակել է. «Նշված չէ Ադրբեջանի տարածքի որևէ քաղաք: Պատասխան ունե՞ք: Քարտեզը կախեցիք ու դրանով ամեն ինչ ավարտվե՞ց… միայն Ալլահին է հայտնի որտեղից եք վերցրել այս քարտեզները… ընդ որում սա մանկական սենյակն է, իսկ եթե երեխան հարցնի՝ ու՞ր է իմ հայրենիքը, ու՞ր են մեր հնագույն քաղաքները: Դրա փոխարեն Ուրարտու է տեսնում»:

(Visited 14 624 times, 1 visits today)