Ախր, ո՞նց…Ախր ո՞նց կարելի է այս օրերին…«ԱՆՆՈՐՄԱԼ» երևույթ

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ախր, ո՞նց…

Ախր ո՞նց կարելի է այս օրերին մեծաթիվ մարդկանցով ծնունդ նշել, եթե դա օրեր անց կարող է ՄԱՀՎԱՆ պատճառ դառնալ, ո՞նց…

Այսօր ականատես եղա մի «ԱՆՆՈՐՄԱԼ» երևույթի.
Սևանի մայրուղու հայտնի «Գայի պոստում», երբ մեր ճանապարհային ոստիկանության աշխատակիցները հերթով կանգնացնում և

ստուգում էին մեքենաները, փորձում հասկանալ ով ո՞ւր է գնում, քանի՞ հոգով և այլն։Բերդի (Շամշադինի) մի բնակչի կանգնեցրեցին և պարզվեց ընտանիքով, երեխաների հետ միասին գնում էին Էջմիածին ծնունդի մասնակցելու։

Հ.Գ. Երբ երկրում արտակարգ դրություն է, երբ տանից կարող ես դուրս գալ միայն 3 պատճառով (1.Խանութ, 2.Դեղատուն, 3. Աշխատանքի այցելելու համար, այն էլ, եթե խիստ անհրաժեշտ է), ոնց կարելի է Հայաստանի մի ծայրից գնալ մյուս ծայրը ԾՆՈՒՆԴ նշելու…»։

(Visited 408 times, 1 visits today)