Այսօր միջնորդագիր եմ ուղարկել… 8 ապագա բժիշկներն առաջնագծում են. ԵՊԲՀ ռեկտոր

«Օրինակելի կեցվածքը խրախուսելի է !!!
Այսօր միջնորդագիր եմ ուղարկել
Գիտխորհրդին առաջարկելով այսուհետ ազատել ուսման վարձի վճարումից ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի 4 օրդիանատորներ՝

• Լենա Նազարյանին,
• Մովսես Գրիգորյանին,
• Կլեմենտ Պետանյանին,
• Մարիամ Հակոբյանին:

Իսկ մյուս 4 կլինիկական օրդինատորները՝
• Լևոն Յավրյանը,
• Կառլեն Սարգսյանը,
• Արմինե Մարգարյանը,
• Էլմիրա Իսախանյանը,
ովքեր սովորում են անվճար համակարգում, հատուկ խրախուսում կստանան ԵՊԲՀ-ի կողմից:

 

Մեր 8 ապագա բժիշկներն առաջնագծում են՝ Նորք Ինֆեկցիոն Կլինիկական Հիվանդանոցում:
Նրանք օր ու գիշեր, անտրտունջ, հերոսական աշխատանք են իրականացնում… Սա նվազագույնն է, որ մենք կարող ենք անել այս 8 խիզախների համար։
Հ.Գ. Ի դեպ, ԵՊԲՀ կամավորների խրախուսումը շարունակական է լինելու …»

(Visited 433 times, 1 visits today)