Միշիկին թողած, Սաշիկին էինք անուն դնում

Հայաստանի արդյունաբերական ամենախոշոր ընկերությունում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում բաժնետերերի նոր փոփոխություններ են կատարվել։ Սիվիլնեթը պարզել է, որ Հայաստանի արդյունաբերական հսկայի բաժնետոմսերի 12,5 տոկոսն անցել է

Ռուսաստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախկին նախարար, Ուկրաինայում ՌԴ նախկին դեսպան Միխայիլ Զուրաբովին։

Անցյալ տարվա նոյեմբերի 1-ին ՍիվիլՆեթը հետաքննական հոդված էր հրապարակել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերի փոփոխությունների վերաբերյալ։ Ըստ հրապարակման՝ կոմբինատից Մաքսիմ Հակոբյանին և նրա որդիներին պատկանող

բաժնեմասերն անցել էին Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հետ փոխկապակցված անձանց, վերջիններս էլ՝ փաստորեն բաժնեմասերը վաճառել են Զուրաբովին:

«ՉԻ». Մալադե՛ց, Միշիկ: Նույնիսկ պադվալներում թաքնվելու ընթացքում ժամանակը չի կորցնում և բիզնեսմենի ջիղը առաջ է տանում: Սա այն Միշիկն է, որը լինելով Հայաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը, առայժմ թեկուզ մի դրամ չի հատկացրել կորոնավիրուսի դեմ պայքարին:

Որովհետև իր պայքարը մենակ իշխանությունների դեմ է: Այ, այստեղ հարց չկա, ինչքան ասես, փող կտա: Փողի պրոբլեմ չունի, հիմա էլ պարզվում է, որ այսքան գրում ենք իր ունեցվածքի մասին, ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում էլ է փայ մտել: Մենք էլ խեղճ Սաշիկին էինք անուն դնում:

Ու սա իշխանություններին տապալելու կոչեր է անում: Լավ է անում. որ իշխանությունները Միշիկի հարցերը ժամանակին լուծած լինեին, այսօր ոչ ինքը պադվալում կլիներ, ոչ էլ մեր բյուջեն կթերակատարվեր:

(Visited 365 times, 1 visits today)