Աղոթում եմ այս ծանր ժամանակներում բոլոր տառապողների համար. Հենրիխ Մխիթարյան. (Տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դիմել է երկրպագուներին։

«Հույս ունեմ՝ բոլորդ անվտանգ եք, առողջ եք եւ լավ եք տանը։ Աղոթում եմ այս ծանր ժամանակներում բոլոր տառապողների համար։ Զորեղություն եմ մաղթում կյանքեր փրկելու համար ծանր պայքար տանող բուժաշխատողներին եւ բնակչությանն անհրաժեշտ

ապրանքներ ապահովելու համար ծանր աշխատանք կատարողներին»,- գրել է Մխիթարյանը Ֆեյսբուքում։

Նա նաեւ տեսանյութ է հրապարակել՝ նշելով, որ տանը մարզվում է եւ ավելի շատ ժամանակ է անցկացնում ընտանիքի հետ, դիտում է ֆիլմեր ու սերիալներ։ Մխիթարյանը նաեւ խնդրել է խորհուրդ տալ, թե ինչ ֆիլմ կամ սերիալ դիտել։

Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Իտալիայի առաջնությունը դադարեցված է։

Hope you all keep safe, healthy & fit at home🙏🏼❤️ My prayers go for those suffering during these hard times. Strong thoughts also to all medical staff fighting hard to save lives & those working hard to keep supplying the population #hometeam #adidas #coronavirus

Опубликовано Henrikh Mkhitaryan Четверг, 26 марта 2020 г.

(Visited 514 times, 1 visits today)