Մարալիկում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

ArmDaily.am-ի տեղեկություններով Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում երեկ գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը: Վարակակիրը Մարալիկ քաղաքից է:

Մեզհետ զրույցում Անի խոշորացված համայնքի ղեկավար Արտակ Գևորգյանն ասաց, որ համայնքում մշտապես կանխարգելիչ միջոցառումներ իրականացվում են: «Ախտահանման, իրազեկման և այլ կանխարգելիչ միջոցառումներ մշտապես իրականացնում ենք, մեր միակ խնդրանքն է բնակչությանը, որ հնարավորինս քիչ դուրս գան տնից»:

Հարցին՝ միայն այս դեպք է գրանցվել՝ Գևորգյանը պատասխանեց. «Այո, դեռևս մեկ հաստատված դեպք կա, կոնտակտավորներն էլ մեկուսացված են»:

Նշենք, որ առողջապահության նախարարությունը առանձին դեպքերով որևէ տեղեկատվություն չի տրամադրում:

(Visited 536 times, 1 visits today)