Այ խելոք, դու ուզում ես, որ մի ամբողջ ժողովուրդ ամոթից մեռնի՞. Ա. Սայադյան

Ակեքսանդր Սայադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ԵՐԿՈւ ԽՈՍՔ…

_ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ _ Վերջին օրերին իրենց սրտի ուզած չափով ոգևորվել են ոչխարի ուղեղով որոշ երկոտանիներ, որոնց ասածին ու արածին նայելով, մարդ տարակուսանքի մեջ է ընկնում ու չի կարողանում հասկանալ, թե ինչպես են դրանք հայտնվում ՄԱՐԴահամարի ցուցակներում։

Այստեղ է ասված, մարդը որ էշ չլինի, էշի գինը հազար թուման կլինի։ Այդպիսի մեկն էլ պետրոսյանգևորիկ վերնագրի տեր «բարգավաճողն» է։ Մտքի գիգանտ այս մանկամիտը, որ երևի ուղեղի ընդամենը մի ծալք ունի, այն էլ ծծկեր տարիքում գլխին հագած չեպչիկի ամուր կապելու հետևանքով մնացած, ժողովրդի «աչքերն է բացում», իրենով հպարտացած հայտարարելով, թե մարդկանց «փակում են» տներում, որովհետև վախենում են ընդվզումից։

Ու սա և իր նմանները, որ ճակատագրի հեգնանքով, թյուրիմացաբար հայտնվել են Ազգային Ժողովում, որոշում են, թե ինչպես ապրենք մենք։ Այ տղա, շատ խոսելը դեռ շատ խելք ունենալու նշան չէ, ինչքան քիչ խոսես, այնքան քիչ կերևա ծանծաղամիտ լինելդ։ Տերդ էլ ասում էր, որ եթե սահմանները փակեին, կորոնավիրուսը մեր երկիր չէր մտնի։ Հիմար-հիմար խոսելու փոխարեն, տիրոջդ ու քեզ նման մտածողներով գնացեք ու ձեռք-ձեռքի տված կանգնեք սահմանին ու փակեք բոլոր ծակուծուկերը։

Թե՞ կապույտ երազանքդ է տիրոջդ տեսնել վարչապետի աթոռին։ Այ խելոք, դու ուզում ես, որ մի ամբողջ ժողովուրդ ամոթից մեռնի՞։ Աշխարհն էլ` ծիծաղի՞ց։ Հա, ի դեպ, կորոնավիրուսն էլ նախանձից կինքնաոչնչանա։ Լավ կանես նստես ու մտածես, եթե իհարկե կարող ես, ու մի բան էլ դու անես, որ այս վիճակից հնարավորինս անկորուստ դուրս գանք, այլապես, եթե երկար այսպես շարունակես ու վիճակը վատթարանա, ժողովուրդը իսկապես կընդվզի և արգելք-մարգելք հաշվի չառնելով ոտնատակ կանի բոլոր նրանց, ում շահերը պաշտպանելու համար բարբաջում ես ամբիոնից։

Եթե մի քիչ մտածելու ընդունակ ես, պիտի արդեն այսօրվանից հասկանաս ու հաշտվես այն մտքի հետ, որ հաջորդ Ազգային Ժողովում տեղ չես ունենալու, որովհետև անխելքությանդ պատճառով անխնա մսխել ես նույնիսկ քեզ ձայն տված միամիտների վստահությունը։ Սեփական սխալները գիտակցելն ու ընդունելը տղամարդու գործ է, իսկ դու առիթը բաց չես թողնում ցույց տալու, որ իբր տղամարդ ես։

Միայն խոսելով հո չէ, վերջ տուր չարախոսելուդ ու գործով ապացուցիր։ Թե չէ ուրիշների առաջ սողալով ու քծնելով ոչ տղամարդ կդառնաս, ոչ էլ հեռու կգնաս։ Այս երկրում ես ապրելու, չէ՞… Եթե կորոնավիրուսը հանկարծ առաջդ չառնի։ Իհարկե, Աստված չանի, ջահել ես…

(Visited 3 702 times, 1 visits today)