Բենթլիով հայտնին…Հայաստանում արդեն իսկ սկսվել է բենթլիով բեթմենների որսը

Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Կարծում եմ արդեն իսկ բոլորի համար պարզ դարձավ դեռ երեկ Գարեգին Բ-ի արած հայտարարության նպատակը։

Հա, չեմ ասում վեհափառ, չեմ ասում կաթողիկոս… աշխարհի ամենահին եկեղեցու գահը զավթած ու ազգի 99%-ի համար անընդունելի այս անձնավորությանը ես չեմ կարող համարել վեհափառ, կաթողիկոս ու հայկական եկեղեցու առաջնորդ… Տարիներ շարունակ ՀՀ-ում հանցավոր ռեժիմի հետ սերտաճած, եկեղեցական բարքերն ու վարքերը մոռացած, ապօրինությունների վրա աչք փակած էս անձը, ով փաստացի բիզնեսով է զբաղված(այն էլ ապօրինի) չի կարող լինել Քրիսոնեությունն առաջինը որպես պետական կրոն ընդունած ժողովրդի հոգևոր հայրը…

Այսօր ԱԱԾ-ի կողմից Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանին առաջադրված մեղադրանքն արդեն իսկ բացահայտեց երեկ Գարեգին Բ-ի արած հայտարարության իմաստն ու նպատակը:

Շատ լավ հասկանալով որ ԱԱԾ-ն շուտով կարող է օֆշորային մախինացիաների համար մեղադրանք ներկայացնել բենթլիով հայտնի Արքեպիսկպոս Կճոյանին, իսկ վերջինս հազարավոր տեսանելի ու անետսանելի թելերով կապված է հենց իր՝ Գարեգին Բ-ի հետ, վերջինս երեկ հայտարարություն արեց:

Իսկ հետագայում կփորձի ԱԱԾ-ի կողմից բենթլիով հայտնի Կճոյանին առաջադրված մեղադրանքը որակավորել որպես իշխանությունների պատասխան իր հայտարարությանը…

Բայց կա մի կարևոր ԲԱՅՑ…

Հայաստանում արդեն իսկ սկսվել է բենթլիով բեթմենների որսը

(Visited 982 times, 1 visits today)