«Իմ երեխաները հրեշտակներ են դարձել». Այսօր հուղարկավորեցին հոր կողմից սպանված Լեոյին ու Մանանին

Այսօր տեղի է ունեցել հոր կողմից սպանված 8-ամյա Լեոյի և 5-ամյա Մանանի հուղարկավորությունը:

Երեխաներին թաղել են՝ ձեռքերում իրենց սիրելի խաղալիքները՝

Լեոյի արջուկը (որի հետ հայրը նրան պատուհանից դուրս է նետել) և Մանանի շնիկը։
Հուղարկավորության արարողությանը մտերիմներից ներկա են եղել մորական տատը, քեռին ու մայրը՝

Սիման, ով համոզված է՝ երեխաները հրեշտակներ են դարձել ու ինքը հիմա հրեշտակների մայր է:

(Visited 92 times, 1 visits today)