Հնարավոր է՝ արտիստը այլևս երբեք չկարողանա վերադառնալ բեմ․ Nation News

Թոքաբորբով հիվանդացած երգչուհի Նադեժդա Բաբկինան ռիսկի գոտում է։ Հնարավոր է՝ նրա մոտ նորից կրկնվի հիվանդությունը: Այս մասին Nation News պորտալին տված հարցազրույցում ասել է սրտաբան Վլադիմիր Խորոշևը:

Խոսելով արտիստի վերականգնման մասին՝ մասնագետը նշեց, որ «նա պարզապես հաջողակ էր»:

«Նադեժդա Բաբկինան իմունային ուժեղ համակարգ ունեցող անձ է: Ըստ երևույթին, նա, այսպես ասած, վերցրեց վիրուսի մի փոքր քանակություն: Նրա ալվեոլները չեն վնասվել», — ասաց Խորոշևը: Բժիշկը խոստովանեց, որ վախենում է արտիստի երաժշտական ​​

կարիերայի ճակատագրի համար: Ավելի վաղ Բաբկինան, պատասխանելով իր թոքերի վիճակի մասին հարցին, ասել էր, որ այս թոքաբորբը ազդել է նրա թոքերի մոտ 80 % հյուսվածքի վրա:

Հիշեցնենք, որ ապրիլի սկզբին արտիստը հոսպիտալացվել էր թոքաբորբով: Երգչուհու ներկայացուցիչների խոսքով՝ նրա հանձնած կորոնավիրուսային թեստը բացասական է եղել:

(Visited 139 times, 1 visits today)