Հաստատունը հողն է… Շնորհավոր, տղերք…

Երբ ապրում ես սահմանամերձ Հայրենիքում, երկրապահը գենի հետ է փոխանցվում: Պարտք ու պատիվ է դառնում, որի համար ոչ շնորհավորում են, ոչ շնորհակալ են լինում նրանց, որ երկրի անհրաժեշտությունն էին երեկ, այսօր ու վաղը: Բանակի թիկունքն ու բանակի

առաջապահը: Շնորհավոր, տղերք: Երկար կյանք ու խաղաղություն: Ու թող Աստծո լույսն իջնի Եռաբլուրի ու մնացած բոլոր շիրիմների վրա: Աշխարհում ամեն ինչ փոփոխական է, հաստատունը հողն է, զինվորն ու երկիր պահելու պարտքը: Տա Աստված, որ 21-րդ դարում էլ մենք

ունենանք մեր Շուշին, ու մեր հաղթանակը վերջապես հասցնենք իր լրումին, որ Վազգենի սիրտը նորից փառավորվի:

Արամ Սարգսյան

(Visited 65 times, 1 visits today)