Մի թեթև արիշ-վերիշ արեց Փաշինյանի հետ, միշիկների դուրը չեկավ. Լիզա Ճաղարյան

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այո՛, մարուքյանականները սադրում են լկտի ձևով, այո՛, երեկ Մարուքյանը մի թեթև արիշ-վերիշ արեց Փաշինյանի հետ, միշիկների դուրը չեկավ, և հավատարմության ցուցք պահանջեցին մարուքյանականներից, այո՛,

ես մեր տանը նստած՝ հաճախ եմ ցանկություն ունենում մարուքյանականներին պատին ծեփելու, էդ չի նշանակում, որ պիտի մոռանանք, որ այդ սադրանքի քավորը Սասունը դարձավ։

Թե ինչու, միամիտ ձևանալ պետք չի. շատ վաղուց էր տեսանելի Սասունի «տարօրինակ» պահվածքը։

Եթե սա էլ կմարսեն իմքայլականները, «բարի վայելում»»։

(Visited 251 times, 1 visits today)