Սպասելով կորոնավիրուսի թեստի պատասխանին՝մահացել է սրտի կաթվածից

Նովոսիբիրսկի բնակիչ Ալեքսանդր Ստրելցովը մահացել է սրտի կաթվածից` սպասելով կորոնավիրուսի թեստի պատասխանին: Այս մասին հայտնում է «Комсомольская правда»ն՝ հղում անելով հանգուցյալի կնոջը:Նրա խոսքերով, տղամարդը հոսպիտալացվել է իր ծննդյան 60-ամյակից մեկ ամիս անց: Նա բարձր ջերմություն է ունեցել, ինչպես նաև ցավեր սրտի շրջանում:Կինը շտապօգնության ծառայողներին

տեղեկացրել է, որ 2009 թվականին իր ամուսինը սրտի կաթված է ստացել: Դրանից հետո տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց՝ ասելով, որ վերջինս պետք է կորոնավիրուսի թեստ հանձնի։ Նա մի քանի ժամ սպասել է, այնուհետև տեղափոխվել մեկ այլ հիվանդանոց, որտեղ նրա մոտ ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ:

Գիշերը պացիենտին թողել են հիվանդանոցի միջանցքում, իսկ արդեն հաջորդ օրը տեղափոխել հիվանդասենյակ:Տղամարդու հարազատները չեն կարողացել կապ հաստատել նրա հետ և գնացել են հիվանդանոց:

Արդեն այնտեղ տեղեկացվել են, որ տղամարդը մահացել է: Դիահերձման արդյունքում պարզվել է, որ նա կրկնակի սրտի կաթված է ստացել: Ստրելցովի կորոնավիրուսի թեստը բացասական արդյունք է ցույց տվել։

(Visited 158 times, 1 visits today)