Թող մոռանա ինձ, բայց գիտակցության գա. Մանրամասնում է մայրը

Երգչուհի Լյուբով Ուսպենսկայան «НТВ»-ի եթերում Սերգեյ Մայորովի ծրագրի ընթացքում անկեղծորեն պատմել է դստեր՝ Տատայնա Պլակսինայի հետ կոնֆլիկտի մասին։ Նա խոստովանել է, որ երազում է, որ դուստրը հրաժավի իրենից, բայց միեւնույն ժամանակ նրան հաջողություն է ցանկանում։

«Հայտնի մայրերի երեխաները խանդի զգացում ունեն։ Իմ դուստրն իրեն որոնել է երաժշտության, նկարչության բնագավառում։ Եվ ոչ մեկի, ոչ մյուսի դեպքում ես հաջողություններ չեմ տեսնում։ Նա ցանկանում էր ապացուցել, որ ինձանից լավն է»,- ասել է Ուսպենսկայան։

Հարցազրույցի ընթացքում շանսոնի թագուհին հայտարարել է, որ ինքն ու դուստրը հաշտվելու շանս գրեթե չունեն։ Արտիստն ուղիղ հայտարարել է, որ ինքն ու Պլակիսնան պատերազմում են։ «Հիմա նա Ամերիկայում է ապրում, ես նրան ազատություն եմ տվել։ Աստծուն խնդրում եմ, որ դուստրս մոռանա, որ ես իր մայրն եմ։ Թող մոռանա ինձ, բայց գիտակցության գա»,- հայտարարել է Ուսպենսկայան։

Երգչուհու խոսքով՝ իր դուստրը հիվանդ է։ Երկու տարի առաջ Պլակիսնան Կոստա Ռիկայում ընկել է հեծանվից, ինչի արդյունքում կոտրել է կզակն ու կորցրել հինգ ատամ։ Նա մի քանի վիրահատության է ենթարկվել, ինչից հետո ծանր դեպրեսիա է ունեցել։

Աստղային ընտանիքում աղմկոտ սկանդալը տեղի է ունեցել փետրվարի սկզբին։ «Звезды сошлись» շոուի եթերում Պլակսինան հայտարարել է, որ մայրն իրեն ծաղրի է ենթարկել։ Ուսպենսկայան պատասխանել է, որ «НТВ» հետուստաընկերությունը դստերը պատանդ է վերցրել։ Հետո երգչուհին Տատյանայի հիվանդության համար մեղադրել է ամուսնուն։

(Visited 264 times, 1 visits today)