Սա այն մանկավարժների համար ովքեր դեռ երկմտում են. Մանկավարժ

Մանկավարժ ՄԱՐԻԱՄ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ ֆեյսբուքյան իր էջում գրում է

Սա գրում եմ այն մանկավարժների համար ովքեր դեռ երկմտում են շատ հարցերի շուրջ

Հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսուցիչների պարտականությունները

•հարգել և պաշտպանել սովորողի իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը.

•նպաստել երեխայի կրթության իրավունքի իրացմանը` հաշվի առնելով յուրաքանչյուրի կրթական կարիքների առանձնահատկությունները.

•նպաստել ուսումնական հաստատությունում սովորողների կողմից հանրակրթական ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը, իրականացնել հանրակրթական ծրագրերը

•ապահովել հանրակրթության պետական չափորոշիչներով նախատեսված ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի յուրացումը սովորողների կողմից` կիրառելով դասավանդման առավել արդյունավետ մեթոդներ ու ժամանակակից տեխնոլոգիաներ.

•հետևողականորեն կատարելագործել իր առարկայական ու մասնագիտական գիտելիքերն ու հմտությունները, իրականացնել ստեղծագործական ու հետազոտական աշխատանքներ.

•համագործակցել ծնողների հետ երեխաների կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերում.

•համագործակցել գործընկերների հետ փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.

•պահպանել ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով ու կարգապահական կանոններով սահմանված պահանջները.

•սովորողների մեջ ձևավորել պատշաճ վարքագիծ ու վարվելակերպ, դաստիարակել ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ

•սովորողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն ու ստեղծագործական ունակություններ.

Մեր պարտականությունների մեջ չկա կետ, որով թույլ տանք այլասեռվածություն..

(Visited 97 times, 1 visits today)