Մերժե՛ք, ծաղրե՛ք, բլո՛կ արեք նման մեկնաբանություն անողներին. Արայիկ Հարությունյան

Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը կոչ արեց զանգվածաբար մերժել ապատեղեկատվությունը՝ չիպավորվելու վերաբերյալ «անհեթեթ» և «տգետ» խոսակցությունները. «Խոսում են վաքսինաների մասին, որ սա

ինչ-որ դավադրություն է մեր պետության դեմ, ուղղված է մեզ ոչնչացնելուն… մերժե՛ք, ծաղրե՛ք նման մեկնաբանություններ անողներին, սոցիալական ցանցերում բլո՛կ արեք նման տեղեկատվություն տարածողներին»,-

ասաց նախարար Ա. Հարությունյանը՝ նշելով, որ իր համար տարօրինակ է հատկապես, երբ նման լուրեր տարածում են որոշ ուսուցիչներ:

«Այս անգրագիտությունը պետք է մերժել, եթե չմերժեցինք՝ լրջագույն խնդիր ենք ուենալու ոչ միայն վիրուսի տարածման, այլև՝ ազգային անվտանգության հետ կապված:

Ես չգիտեմ այս պահին ինչ լուծում պետք է տալ, բայց սա շարունակվելու դեպքում, անհետևանք չի կարելի թողնել»,- ասաց Ա. Հարությունյանը:

(Visited 74 times, 1 visits today)