Ֆրանսիայում կորոնավիրուսի համավարակից առաջ այրել են 1,6 միլիարդ դիմակ

Ֆրանսիայում 1,6 միլիարդ դիմակ է այրվել՝ կորոնավիրուսի համավարակից առաջ․ իշխանությունները կարծել են, որ չունեն դիմակների կարիք, գրում է The Sun-ը:

Երկրում խոզի գրիպի և SARS-ի համաճարակի բռնկման դեմ ստեղծվել էին դիմակների միլիարդավոր և FFP2 տիպի դիմակի ավելի քան 700 միլիոն պաշարներ, որոնք պետք է օգտագործվեին այդ հիվանդությունների դեմ պայքարում: Նշված հիվանդությունների

ուսումնասիրությունների հրապարակումից հետո, իշխանությունները որոշում են կայացրել ոչնչացնել դրանք, քանի որ այդ հիվանդություններն այնքան վտանգավոր չեն համարվել:

Դիմակների պաշարի ոչնչացումից հետո երկրում մնացել էր 117 միլիոն դիմակ: Համավարակի ժամանակ բժիշկները հայտարարել են, որ բոլոր հիվանդների համար բավարար դիմակներ չեն եղել:

Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակվել է 186 835 մարդ, մահացել է 28 714 հիվանդ, ապաքինվել՝ 67 803 պացիենտ:

(Visited 347 times, 1 visits today)