Ինքնամեկուսացել է Հայկ Մարությանը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ինքնամեկուսացել է։ Այս մասին ասել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

Նա նշել է, որ քաղաքապետի մոտ կորոնավիրուս հաստատված չէ, պարզապես վերջինն ակտիվ շփում է ունեցել վարակակրի հետ և հիմա ինքնամեկուսացված է։

Մամուլի խոսնակը նշել է, որ բժիշկների ցուցումով քաղաքապետը կանցնի անհրաժեշտ պրոցեդուրաները։

(Visited 98 times, 1 visits today)