Կրակոցներ Երևանում. Սպանվել է 28-ամյա երիտասարդ

Կրակոցներ Երևանում․ սպանվել է Շենգավիթում հայտնի «Կյաժ Աշոտը»

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Շենգավիթ վարչական շրջանի Մայիսի 9 փողոցի 9-րդ շենքի հարևանությամբ ինքնաձիգից կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգի հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Շենգավիթ» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են ինքնաձիգից արձակված 20-ից ավել պարկուճներ: Ոստիկանությունը պարզում է վիրավորի ինքնությունը: Դեպքի վայր է ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի գլխավորությամբ:

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վար է ժամանել նաև Շենգավիթ վարչական շրջանի դատախազ Գևորգ Գևորգյանը:

Աղբյուրի փոխանցմամբ վիրավորը հիվանդանոցում գիտակցության չգալով՝ մահացել է: Նա 28-ամյա Աշոտ Պետրոսյանն էր, ով Շենգավիթում հայտնի էր «Կյաժ Աշոտ» մականվամբ:

(Visited 318 times, 1 visits today)