Առաջին միլիարդատերը ֆուտբոլում. Ինչպե՞ս է Ռոնալդուն միլիոններ դիզում

«Մինչև օրս հիշում եմ, որ ուսուցիչս ինձ ասաց, որ ֆուտբոլը ինձ անգամ ուտելիք չի տա»,-մի առիթով պատմել է Կրիշտիանու Ռոնալդուն։ Այսօր Ռոնալդուն առաջին միլիարդատեր ֆուտբոլիստն է։ Նրա ռեկորդները դուրս են եկել ֆուտբոլային խաղադաշտի սահմաններից ու ոգեշնչել հազարավորներին, որոնցից մի մասը, ինչպես Ռոնալդուն ժամանակին, ապրում են ծայրահեղ աղքատության մեջ։ Ռոնալդուի բացառիկ աշխատասիրության ու նպատակասլացությանը դուք ծանոթ եք նրա ֆուտբոլային կարիերայից, որպես գործարար նա պակաս հաջողակ չէ։

Գոլֆիստ Թայգեր Վուդսը առաջին միլիարդատեր մարզիկն է, 2007-ին բռնցքմարտիկ Ֆլոյդ Մեյզվեզերը դարձել է 2-րդը, իսկ Ռոնալդուն թիմային մարզաձևը ներկայացնող առաջին խաղացողն է, որը վաստակել է միլիարդ։ 17 տարի ֆուտբոլային կարիերա ու մեկ միլիարդ։ Իսկ ինչպե՞ս, գլխավոր հարցի պատասխանը կտանք այստեղ։

Որքա՞ն է կազմում Կրիշտիանու Ռոնալդուի ընդհանուր եկամուտը
Պորտուգալիայի հավաքականի ավագի զուտ եկամուտը, ըստ տարբեր աղբյուրների, հասնում է 500 մլն դոլարի, սակայն ոչ ոք չի կարող հաստատել այս տեղեկությունը, բացի ֆուտբոլիստի ընկերությունից։

Ըստ Forbes-ի՝ Ռոնալդուն աշխարհում ամենաբարձր վարձատրվող երկրորդ ֆուտբոլիստն է «Բարսելոնայի» աստղ Լիոնել Մեսիից հետո։ Կրիշտիանուն 2019-ին վաստակել է շուրջ 109 մլն. դոլար (աշխատավարձ + բոնուսներ)։ Այս ցուցանիշով նա առաջ է անցել ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Նեյմարից։ Այդուհանդերձ, արգենտինացին ու բրազիլացին պետք է Ռոնալդուից սովորեն, թե ինչպես պետք է ճիշտ ներդնել ու բաշխել եկամուտները։

Որքա՞ն է կազմում Ռոնալդուի աշխատավարձը «Յուվենտուսում»
Հավաստի աղբյուրները պնդում են, որ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկիրը «Յուվենտուսում» տարեկան վաստակում է շուրջ 34 մլն. դոլար։

Այս փաստը բացառիկ է մի քանի պատճառով. Ռոնալդուն իտալական ֆուտբոլի պատմության ամենաբարձր վարձատրվող 30 անց ֆուտբոլիստն է, հարձակվողը 3 անգամ ավելի շատ է ստանում Ա սերիայի երկրորդ ամենաշատ վաստակող ֆուտբոլիստից։ Այսպես,

Ռոնալդուն մինչև 2022 թվականը թուրինյան ակումբում ընդհանուր առմամբ հարստանալու է մոտ 132 մլն. դոլարով՝ հաշվի առնելով, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով 7 համարի տարեկան աշխատավարձը նվազել է 4,5 մլն դոլարով։ Այնուամենայնիվ, այս տարի ֆուտբոլային գործունեության արդյունքում նա արդեն վաստակել է 46 մլն. դոլար։

Աստղաբաշխական աշխատավարձի տեսանկյունից պորտուգալացու մրցակիցներն են Լիոնել Մեսին (շաբաթական 567 հազար դոլար), Նեյմարը (644 հազար դոլար) ու Չինաստանում կյանքը վայելող Կառլոս Տևեսը (698 հազար դոլար)։

Սա էլ համաձայն մեկ այլ աղբյուրի տվյալների՝

(Visited 65 times, 1 visits today)