Արտակարգ լուր. Չգործող ոսկու հանքում հայտնաբերվել է 3 տղամարդու դի

Հունիսի 9-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 23:10-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեղրաձոր գյուղի վարչական

տարածքում գտնվող չգործող ոսկու հանքի թունելում 3 դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները, ոստիկաններն ու մի քանի քաղաքացիներ մոտ 2 կմ ոտքով մոտեցել են ոսկու հանքին և թունելում հայտնաբերել 3 քաղաքացու դի: Ըստ

նախնական տեղեկությունների՝ նրանք մահացել են շմոլ գազից: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

(Visited 210 times, 1 visits today)