Ամուսինը չի թույլատրել թեստավորել կնոջը, որի արդյունքում մահացել է կինը. Զառա Հովհաննիսյան

Իրավապաշտպան, հրապարակախոս Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գյումրիում 66-ամյա կինը ծանր վիճակում տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ էլ մահացել է։ Իսկ մահից առաջ հանձնած կորոնավիրուսի թեստի պատասխանը դրական է

եղել։ Մինչ այդ, կնոջը երկու անգամ առաջարկել են թեստ հանձնել, սակայն բժիշկերին չի հաջողվել համոզել մահացածի ամուսնուն, որ թույլատրի կնոջը թեստավորել։

Հիմա հարց, ո՞րն է կնոջ մահվան բուն պատճառը, վիրո՞ւսը, թե՞ ամուսնու կողմից կնոջն անհրաժեշտ բժշկական օգնություն տրամադրելու հնարավորությունը սահմանափակելը։ Եթե կնոջ մոտ ժամանակին հայտնաբերվեր վիրուսը, հնարավոր է կյանքը փրկվեր։

Ցավոք, մենք բազմաթիվ դեպքեր գիտենք, երբ ՄԻԱՎ-ով ապրող կանանց իրենց ամուսինները թույլ չեն տալիս բուժվել, դեղորայք ստանալ, հետազոտվել։ Այդպիսով՝ վտանգելով նրանց առողջությունն ու կյանքը։

Դա հստակ ընտանեկան բռնության օրինակ է, երբ արդյունքում կյանք ենք կորցնում»:

(Visited 54 times, 1 visits today)