Տեսանյութ. Կես ժամ ժամանակ եմ տալիս․ Մխիթար Հայրապետյան

ԱԺ-ում քննարկվում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի նախագիծը։ Նախագծի համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը հայտնեց, որ քիչ առաջ իրեն մի լրատվականի նյութ են ուղարկել, որը վերնագրված է՝ «Ազգային

ժողովում այս պահին քննարկվում է ռուսական հեռուստաալիքների դեմ օրենքի նախագիծը»։

«Անունը դեռևս չեմ տա, կես ժամ ժամանակ եմ տալիս էդ լրատվամիջոցի շեֆերին՝ կա՛մ արագ վերնագիրը փոխում եք, կա՛մ նյութը հեռացնում․․․ Նախագծում խոսում ենք մեդիա դաշտում նոր կանոնակարգումների մասին»,- ասաց նա։

Ավելի վաղ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախագծի համահեղինակ Վահագն Թևոսյանը, ներկայացնելով նախագծերի փաթեթը, նշել էր, որ 2020 թվականի հուլիսի 20-ին պետք է հայտարարվեն հանրային մուլտիպլեքսի ազատ թվային տիրույթների

մրցույթներ, և հունվարի մեկից հանրային հեռուստացանցն արդեն հագեցած կլինի նոր մեդիածառայություններով։

Մխիթար Հայրապետյանը ներկայացնում է հեռուստատեսության և ռադիոյի եթերը կարգավորող նոր օրինագիծը

Այն աղբը, որ դուք կարող էիք տեսնել մինչև օրենքի ուժի մեջ մտնելը և կիրարկվելը, դառնալու է ոչ մրցունակ․ Մխիթար Հայրապետյանը ներկայացնում է հեռուստատեսության և ռադիոյի եթերը կարգավորող նոր օրինագիծը

Опубликовано Քաղաքացիական պայմանագիր Четверг, 18 июня 2020 г.

(Visited 226 times, 1 visits today)