Կարևոր. Կորոնավիրուսի նոր ախտանշաններ են հայտնաբերել ատամնաբույժները

Հիվանդի առողջության վատթարացմանը զուգահեռ բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումները կարող են լինել COVID-19-ի երկրորդային դրսևորումներ։ Նման եզրահանգման են եկել Բրազիլիայի համալսարանի առողջապահության ֆակուլտետի

հիստոպաթոլոգիական լաբորատորիայի ատամնաբույժները: Նրանք այս մասին հոդված են հրապարակել International Journal of Infectious Diseases գիտական ամսագրում։

Հոդվածի հեղինակները մանրամասն նկարագրել են բերանի խոռոչում վարակի դրսևորումները COVID-19-ով վարակված ու ծանր վիճակում գտնվող 67-ամյա տղամարդու օրինակով։ Նրա լեզվի ետևի հատվածում եղել են սպիտակ կետեր՝ դեղնավուն շրջանաձև հետքերով, խոցեր՝

ինչպես կանդիդոզի (սնկային վարակ) վերջին փուլում, ու նաև՝ ճաքեր լեզվի վրա։
Ախտանշաններից է նաև սնկային վարակը, համային զգացողության խանգարումները, թքագեղձերի վատ աշխատանքի արդյունքում՝

բերանի չորությունը, բերանի խոռոչի լորձաթաղանթի գերզգայունությունը։
Բրազիլացի հետազոտողները հակված են նրան, որ նկարագրված դրսևորումները երկրորդական են և առաջանում են COVID-19-ի

հիվանդների իմունային վատթարացման արդյունքում: Բացի այդ, բերանի խոռոչի բորբոքումը կարող է կապված լինել օգտագործված դեղերի կողմնակի ազդեցություններից.

Մասնագետները կարևորում են կորոնավիրուսով հիվանդների կլինիկական ատամնաբուժական հետազոտությունը։ Հիվանդների դուրս գրման ժամանակ, նրանց պետք է զննեն ինչպես ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, այնպես էլ՝ ստոմատոլոգիական կաբինետում։

(Visited 229 times, 1 visits today)