Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումն ու այն հետ է ուղարկել նոր քննության:
Գագիկ Ծառուկյանը, հիշեցնենք, մեղադրվում է 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու համար: Վերջինս իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում՝ պնդելով, թե քաղաքական հետապնդման է ենթարկվում: Իսկ ահա իշխանությունը հերքում է նրա պնդումները՝ հորդորելով հարցը դիտարկել իրավական հարթության մեջ:
Այս ընթացքում, ինչպես հայտնի է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քաղաքական ակտիվ հանդիպումներ ու քննարկումներ է անցկացնում արտախորհրդարանական այլ ուժերի՝ մասնավորապես Վանեցյանի գլխավորած «Հայրենիք», ՀՅ Դաշնակցության հետ: Թե ինչ զարգացումներ կունենան քաղաքական այդ կոնսուլտացիաները և այս քաղաքական ուժերի համագործակցությունը՝ պարզ կդառնա
առաջիկայում: Հնարավո՞ր է նրանց միանա նաև նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ կողմերն այս մասին չեն հայտարարում, բայցև տարբեր հարցազրույցների ժամանակ էլ կտրականապես չեն հերքել նման հեռանկարը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի և քաղաքագետ Գոռ Մադոյանի հետ: