Բարգավաճող կուսապուշները… Նրանց արժանի տեղը Նիժնի Տագիլի գաղութն է

Քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես իմ քաղաքական գործունեությամբ շատ հաճախ եղել եմ խորը սոցիալական լարվածության մեջ գտնվող լայն զանգվածների և իշխանության միջև բալանսավորող, մեղմացնող

կամուրջ»,- այս ինքնախոստովանությամբ Գագիկ Ծառուկյանն իր պատրաստակամությունն է հայտնում խոնարաբար մատուցել Նիկոլ Փաշինյանին այն նոյն ծառայությունները, որոնք տարիներ շարունակ ջանասիրաբար մատուցել է Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին:

Կհամաձայնվի՞ Նիկոլ Փաշինյանը դառնալ նրա համար մի նոր Սերժ Սարգսյան՝ արդեն երկրորդ անգամ հնարավորություն ընձեռելով պաշտոնապես Դոդի Գագո հռչակվելուց ու բամփվելուց հետո նորից անցնել ժողովրդից գողացած փողերով իշխանությունն ու

ընդդիմությունը «կամրջելու» և քաղաքական հաճախորդությունը սնուցելու գործին: Բարգավաճող կուսապուշները մինչև հիմա չեն հասկացել, որ հեղափոխությունն իրենց այդ «բալանսավորող» տեսակը դարձրել է ավելորդ, և քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության

ղեկին է և հավատարիմ է հեղափոխության իդեալներին՝ նրանք քաղաքականության մեջ տեղ չունեն: Նրանց արժանի տեղը Նիժնի Տագիլի գաղութն է, այլ ոչ թե քաղաքականությունը»:

(Visited 341 times, 1 visits today)