«Ալիևն ընկավ այդ դավաճան հայվանների խելքին ու քաշվավ». Գագիկ Մելքոնյան

«Մեր տղաների գործողությունները գերազանց էին, մեր հակահետախուզությունը փայլուն կերպով է աշխատել:

Վերջին օրերին մեր բանակը, ի պատասխան հակառակորդի սադրանքի, ցույց տվեց իր ուժը, կարողությունն ու մարտունակությունը, ցույց տվեց, որ մենք պատրաստ ենք նույնիսկ լայնածավալ պատերազմի, և մեր հակառակորդը դա զգաց ու մինչև հիմա շոկի մեջ է»,- «Առաջին լրատվական»-ի եթերում ասել է պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը՝ նշելով, որ հակառակորդը միանգամից չի դադարեցնի կրակը, կշարունակեն կրակել անգամ իրենք իրենց «դուխ» տալու համար:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը, հարձակվելով Հայաստանի վրա, հարձակվել է ՀԱՊԿ-ի վրա. «Դա հիմարություն էր: Ադրբեջանը պետք է խելացի ձևով նստի խաղաղ բանակցությունների, և մենք խաղաղության դիմաց ոչինչ չենք տալու, հակառակը՝ պահանջելու ենք…»,- ընդգծել է Գագիկ Մելքոնյանը:

Անդրադառնալով լարված իրավիճակում Հայաստանի ներքաղաքական զարգացումներին՝ պաշտպանության նախկին փոխնախարարն ասել է.

«Մեր երկրում ստեղծվել է վասակյան խումբ. նրանք Ալիևի «հետախույզներն» են այստեղ ու այստեղից խորհուրդ են տալիս, թե ոնց հարձակվեն, քանի օրից հարձակվեն, ու Ալիևը ընկավ այս դավաճան հայվանների խելքին ու քաշվավ»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

(Visited 711 times, 1 visits today)