Այս տղան մինչև հիմա մանկապարտեզի տարիքում է մնացել

Նարեկ Սամսոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայկական կողմը պատրաստ է թույլ տալ, որ ադրբեջանցիները գան ու իրանց լեշերը հավաքեն մարտադաշտից, եթե դադարեցնեն կրակը:

Իշխանամերձ խաղաղասերներ, ադրբեջանցիքի հետ դուք էլ կգնաք լեշ հավաքելու ու միանգամից կանցնեք ձեր իրական հայրենիք»:

«ՉԻ». Ծառից ընկավ մի խնձոր, այ քեզ հիմար նապաստակ: Մոտավորապես այս կարգի բան է գրել կարկառուն ընդդիմադիրը, երբեմնի հակաքոչարյանականն ու ժամանակակից քոչարյանամոլը:

Բայց քանի որ նապաստակի մասին մտքերը հիմնականում մանկապարտեզում են ասում, ստացվում է, որ այս տղան մինչև հիմա մանկապարտեզի տարիքում է մնացել:

Ո՞նց էր ասում դասականը. «Հայրենասիրությունը տականքների վերջին հանգրվանն է»: Պրծ:

«Չորրորդ իշխանություն»

(Visited 386 times, 1 visits today)