ՀԱՊԿ-ը ուշագրավ հայտարարություն տարածեց

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) հայտարարություն է տարածել, որում նշում է

«RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի գրառումը ՀԱՊԿ քարտուղարության ֆեյսբուքյան էջում տեղադրվել է տեխնիկական սխալի հետևանքով։

Միաժամանակ ցանկանում ենք ընդգծել, որ հեղինակի կարծիքը ամբողջությամբ հակասում է ՀԱՊԿ քարտուղարության պաշտոնական դիրքորոշմանը, որի մասին ավելի վաղ կազմակերպությունը հայտարարություն տարածել է»,-նշվում է հայտարարության մեջ։

(Visited 808 times, 1 visits today)