Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից 39-ամյա պայմանագրային զինծառայող է վիրավորվել:
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է Ներքին Կարմրաղբյուրի գյուղապետ Լևոն Առաքելյանը` նշելով, որ վիրավոր զինծառայողն իր համագյուղացի Մ. Ղ.-ն է:
«Դեպքը եղել է գիշերը ժամը 2-3-ի կողմերը։ Ինքը հենակետում է եղել, ոտքի շրջանում է վնասվածք ստացել:
Այժմ Բերդի հոսպիտալում է, մի 30 րոպե առաջ վիրահատարանում էր դեռ, հստակ չեմ կարող ասել, թե վնասվածքն ինչ խորության է։
Բժիշկները մանրամասներ կհայտնեն։ Նա 4 անչափահաս տղա ունի, 39 տարեկան է»,- ասաց գյուղապետը:
(Visited 15 times, 1 visits today)